Միջազգային

Միջազգային մամուլը ֆրանսիացի ռեժիսոր Աբդելաթիֆ Քեշիշի ֆիլմը համարում Է «Ոսկե արմավենու ճյուղի» ամենահավանական հավակնորդը

1 րոպեի ընթերցում

Միջազգային մամուլը ֆրանսիացի ռեժիսոր Աբդելաթիֆ Քեշիշի ֆիլմը համարում Է «Ոսկե արմավենու ճյուղի» ամենահավանական հավակնորդը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի 66-րդ կինոփառատոնի գլխավոր մրցույթում ներկայացվել Է ծնունդով Թունիսից ֆրանսիացի ռեժիսոր Աբդելաթիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմը: Դրանում պատմվում Է երկու երիտասարդ կանանց փոխադարձ սիրո մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ժյուլի Մարոյի «Բաց կապույտնն ամենաջերմ գույնն Է» պատկերապատման վրա հիմնված կինոժապավենը Աբդելաթիֆ Քեշիշը նկարահանել Է հերոսուհիների՝ Ադելի եւ Էմմեի նկատմամբ մեծ զգացմունքով եւ քնքշությամբ: Նրանց կրքոտ սիրավեպը ցուցադրված Է անշտապ եղանակով եւ ամենայն մանրամասներով, ինչը ռեժիսորին թույլ Է տալիս հասնելու զգալի հոգեբանական խորության:

Միջազգային մամուլը Քեշիշի ֆիլմը համարում Է «Ոսկե արմավենու ճյուղի» ամենահավանական հավանորդը:

«Դա սիրո ամենագեղեցիկ եւ ամենավառ պատմությունն Է, որը վերջին ժամանակներս ցուցադրվել Է Կանանում: Կինոնկարն արժանի Է գլխավոր պարգեւին»,- գրել Է ամերիկյան The Hollywood Reporter հանդեսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում