Եվրամիության տնտեսությունը կայունացման առաջին նշաններն Է դրսեւորում. Մարիո Դրագի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կարող Է ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղացած, եթե կառավարությունները կատարեն առաջադրված խնդիրները եւ թույլ չտան, որ գլուխ բարձրացնի ազգային Էգոիզմը, ասել Է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին: Այս կարծիքը նա հայտնել Է Լոնդոնում ունեցած ելույթի ժամանակ, որի տեքստը եվրոպական ԶԼՄ-ները տարածել են մայիսի 24-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճգնաժամային երկրներում իրականացվող ցավագին բարեփոխումները տալիս են առաջին պտուղները, նշել Է նա: Օրինակ, նկատելի են Իռլանդիայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի արտահանման ոլորտի բարելավումները:
«Արդեն այժմ մենք բոլոր հիմքերն ուենք ասելու, որ տնտեսական եւ արժութային միությունը ներկայում ավելի կայուն Է, քան մեկ տարի առաջ»,-ընդգծել Է ԵԿԲ-ի ղեկավարը: Ներդրողները եւ ֆինանսական շուկաները վստահություն են դրսեւորում, որ «եվրոն ուժեղ եւ կայուն արժույթ» Է, հավելել Է Դրագին: