Հայ գրոսմայստեր Անդրանիկ Մատիկոզյանը դարձել է Մետրոպոլիտենի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստեր Անդրանիկ Մատիկոզյանը դարձել է «Մետրոպոլիտեն» մրցաշարի հաղթող:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հայաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում ավարտված 27-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Միաժամանակ Անդրանիկը կես միավորով գերազանցեց գրոսմայստերի նորման:
Մատիկոզյանը երկրորդ անգամ է հաղթահարում գրոսմայստերական նշագիծը:
Կարդացեք հոդվածը` English