Վարչապետն ու կառավարության անդամներն անձնական եկամուտներից հատկացումներ կանեն արմավիրցիներին աջակցելու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել ՎՏԲ Բանկի 16048518661500 եւ դրամային եւ 16048111866100 դոլարային հաշիվներով: