Դամասկոսն սկզբունքորեն համաձայնել Է մասնակցել Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսից Է ստացվել Է սիրիական կառավարության սկզբունքային համաձայնությունը՝ մասնակցելու Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հաղորդել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Սիրիայի իշխանությունները պատրաստ են մասնակցել միջազգային խորհրդաժողովին՝ «իրենց իսկ սիրիացիների կողմից երկրի ու տարածաշրջանի համար ավերիչ հակամարտության կարգավորման քաղաքական ուղի գտնելու նպատակով», նշել Է դիվանագետը: Նրա խոսքով՝ այդ հանդիպումը «արյունահեղությանը եւ սիրիացիների տառապանքներին վերջ դնելու, Սիրիայի խաղաղ ժողովրդավարական ապագան ապահովելու իրական հնարավորություն Է»: «Այդ հնարավորությունը չպետք Է բաց թողնվի»,-ընդգծել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Լուկաշեւիչի խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ սիրիական ընդդիմությունը «Ժնեւ-2» խորհրդաժողովին մասնակցելու որոշում կընդունի առանց նախապայմանների:

Նախօրյակին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում, հայտարարել Է, որ Մերձավոր արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան ընդգրկած ցնցումները, դատելով ըստ ամենայնի, երկարաժամկետ ու հիվանդագին բնույթ են կրելու: «Այս եւ մյուս մարտահրավերները կարելի Է դիմագրավել միայն միջազգային հանրակցության հավաքական գործողությունների ճանապարհով՝ խստիվ պահպանելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,-նշել Է նախարարը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին նշել է, որ Սիրիային նվիրված խորհրդաժողովի նախապատրաստումը «բախվում է բազմաթիվ խնդիրների»: «Առաջին հերթին դա կապված է ինչպես վարչակարգի, այնպես էլ ընդդիմության պատվիրակությունների ձեւավորման հետ»,- ընդգծել է նա:

Իր կողմից ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է, որ «Ժնեւ-2»-ը կդառնա ճգնաժամի կարգավորման վերջին հնարավորությունը: «Դրա ձախողում չի կարելի թույլ տալ: Կարգավորում սկսելու այլ հնարավորություն չի լինի»,- հայտարարել է նա ԱՊԼ-ի՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով արտահերթ խորհրդակցության ընթացքում:

Հայերեն Русский

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը՝ նոր հեռանկարներ բացելով երկկողմ փոխշահավետ համագործակցության համար

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը