Հեռավորարեւելյան երկրաշարժի ցնցումներն զգացվել են նաեւ Մոսկվայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռավորարեւելյան երկրաշարժի ցնցումներն զգացվել են Մոսկվայում: ՌԴ-ի մայրաքաղաքի կենտրոնում մի քանի շենք Է տարահանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր: Տարհանված բնակիչների թիվը հասնում Է շուրջ 900-ի:
Դրա հետ մեկտեղ արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնել են, որ երկրի մակերեւույթի թույլ տատանումները, որոնք դարձել են Սախալին կղզու շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարջի արձագանքը, սպառնալիք չեն ներկայացնում քաղաքի բնակիչների համար:
Առաջիկա ժամերին բոլոր տարահանվածները կվերադառնան իրենց կողմից լքված բնակարաններ:
Մայիսի 24-ին 8,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սախալին կղզու շրջանում: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվում Էր ծովի հատակում՝ 590 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումներն զգացել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 25-ի, այդ թվում՝ Տոկիայի բնակիչները: