Միջազգային

Ատլանտայի արվարձանում չինական բեռնատար ինքնաթիռի թեւի բեկորն ընկել Է բնակելի տան վրա

1 րոպեի ընթերցում

Ատլանտայի արվարձանում չինական բեռնատար ինքնաթիռի թեւի բեկորն ընկել Է բնակելի տան վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի արվարձանում (Ջորջիայի նահանգ) Չինաստանի China Airlines ավիաընկերության Boeing 747 բեռնատարի ինքնաթիռի թեւի բեկորն ընկել Է բնակելի տան վրա: Ինչպես հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երբ հանրանավը մոտեցել Է Ատլանտայի օդանավակայանին, չպարզված պատճառով ինքնաթիռից պոկվել Է շուրջ 6 մետր երկարությամբ բեկոր: Ընկնելով գետնին՝ այն բաժանվել Է երկու մասի: Դրանցից մեկը ծակել Է երկհարկանի տան տանիքը, որտեղ այդ պահին մարդիկ Էին գտնվում, մյուս մասն ընկել Է գերշուկայի կայանատեղի վրա:

Անքորիջից (Ալյասկայի նահանգ) Ատլանտա չվերթ կատարած ինքնաթիռի օդաչուն կարգավարներին հաղորդել Է ինքնաթիռում ստեղծված վթարային իրադրության մասին: Բարեբախտաբար, նրան հաջողվել Է բարեհաջող իջեցնել հանրանավը: ԱՄՆ-ի Համերկրային ավիացիոն վարչությունը ձեռնամուխ Է եղել միջադեպի հետաքննությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում