Ավստրալացի օրենսդիրները կրկին դատապարտել են Թուրքիայի մերժողական քաղաքականությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի անդամ Մարի Ֆիքարրան դատապարտել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հայտարարությունում նշվել է, թե Թուրքիան կարող է խոչընդոտել Ավստրալիայի քաղաքական գործիչների այցը Գալիպոլի`ավստրալացի զինվորների հիշատակին նվիրված Անզաց տոնիհարյուրամյակին:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը,Ֆիքարրան նաև հակադարձել է Թուրքիայի մեղադրանքներին այն մասին,Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Ստորին և Վերին պալատներում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող բանաձևը թրքատյաց բնույթ ունի` դրանք որակելով «սխալ պնդումներ»:

«Գալիպոլիի քաղաքականացումը նույնպես անընդունելի և ոչ ռացիոնալ քայլ է, և նման հայտարարությունները, ինչպիսիք են` «(ավստրալացի որոշ օրենսդիրներ) տեղ չունեն Գալիպոլիի արարողությանը, որի ժամանակ մենք միասինոգեկոչում ենք այդ հողում կողք կողքի ընկածմեր որդիների հիշատակը», միայն նվազեցնում է Թուրքիայի վստահելիությունը և բարի համբավը: Ես չեմ հարգում նման ավելորդ հայտարարությունները և գործողությունները»,- նշված էԹուրքիայի գլխավորհյուպատոսին ուղղված նամակում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն սենսացիոն հայտարարություն էր արել` արգելելով ավստրալացի որոշ օրենսդիրների մասնակցելԹուրքիայիԳալիպոլի թերակղզում կայանալիք միջոցառմանը, որ նվիրված է Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում զոհված ավստալիացի և նորզելանդացի զինվորների հիշատակի ոգեկոչմանը:«Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ընդունած` Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող ակտի պատասխանատուներն, անկասկած, կզրկվեն հյուրընկալ և ընկերական վերաբերմունքից, որը սովորաբար ցուցաբերվում է ավստրալական կողմին»,- հայտարարել էր Դավութօղլուն:Այս կերպ թուրքական իշխանությունները փորձում էին պատժել ավստրալական իշխանություններին` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Ստորին և Վերին պալատներում ցեղասպանությունները ճանաչող բանաձեւն ընդունելու համար:

Հայերեն English Русский

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին