Միջազգային

Ստոկհոլմում, հինգերորդ օրն Է՝ շարունակվում են զանգվածային անկարգությունները, հրկիզվել Է երկու դպրոց

2 րոպեի ընթերցում

Ստոկհոլմում, հինգերորդ օրն Է՝ շարունակվում են զանգվածային անկարգությունները, հրկիզվել Է երկու դպրոց

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի մայրաքաղաքի արեւելյան եւ հարավային արվարձաններում գործող ջարդարարներն անկարգությունների անընդմեջ հինգերորդ օրվա ընթացքում հրկիզումներ են կազմակերպել երկու դպրոցներում, ոստիկանական տեղամասում, ինչպես նաեւ այրել են առնվազն ինն ավտոմոբիլ, մայիսի 24-ին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով քաղաքի հակահրդեհային ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ հրշեջ պահպանության տեղեկատվության՝ առաջին դպրոցի հրկիզումը տեղի Է ունեցել Թենստի շրջանում, բայց այն շատ արագ վերացվել Է: Դրանից հետո անհայտ անձինք Չիստի շրջանում հրկիզել են բուժքույրերի պատրաստման դպրոցը:

Ոստիկանությունը կալանավորել Է անկարգությունների տասներեք առավել ակտիվ մասնակիցների:

Անկարգություններն սկսվել են մայիսի 19-ի երեկոյան: Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ երիտասարդության ելույթների համար առիթ Է դարձել մեկշաբաթյա վաղեմության միջադեպը, երբ ոստիկանությունը գնդակահարել Էր մաչետեով զինված 69-ամյա մի տղամարդու: Ակցիաների մասնակիցները ոստիկաններին մեղադրում են դաժանության մեջ եւ պահանջում են անցկացնել տղամարդու մահվան անկախ հետաքննություն:

Հյուսբյուի շրջանի 12 հազար բնակիչների 80 տոկոսը ներգաղթյալներ են, ընդամենը ներգաղթյալները կազմում են Շվեդիայի բնակչության շուրջ 15 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում