1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր հետագա անելիքներին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուկրաինական football24.ua կայքի հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ իր ապագայի վերաբերյալ առայժմ ոչինչ ասել չի կարող: «Ես դեռ մեկ հանդիպում էլ պետք է անցկացնեմ Դոնբաս Արենայում: Մենք կմրցենք «Մետալուրգ»-ի հետ, որից հետո միայն կպարգեւատրվենք մեդալներով: Իսկ թե հետո ինձ ինչ է սպասվում, դեռ ոչ ինչ չգիտեմ»,- ասել է ֆուտբոլիստը:
Ազգային հավաքականի առաջատարն այս մրցաշրջանում «Շախտյոր»-ի հետ նվաճեց Ուկրանիայի գավաթն ու առաջնության չեմպիոնի կոչումը: