Միջազգային

8,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սախալին կղզու շրջանում, ցունամիի սպառնալիք Է հայտարարված

1 րոպեի ընթերցում

8,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սախալին կղզու շրջանում, ցունամիի սպառնալիք Է հայտարարված

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 8,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սախալին կղզու շրջանում, ցունամիի սպառնալիք Է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունում:

«Հզոր երկրաշարժի հետեւանքով Սախալին կղզու օխոտածովյան ափի եւ Կուրիլյան կղզիների ողջ երկայնքով ցունամիի տագնապ Է հայտարարված»,- ասել Է վարչության ներկայացուցիչը: Փրկարարները բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ վտանգավոր շրջաններից:

8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել մայիսի 24-ին Սախալին կղզու շրջանում: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվում Էր ծովի հատակում՝ 590 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումներն զգացել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 25-ի, այդ թվում՝ Տոկիայի բնակիչները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում