Վիկտոր Վալդեսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնա»-ից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հրաժեշտ է տալիս ակումբին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, eurosport-ը գրում է, որ կապտանռնագույնների դարպասապահը հրաժեշի ընթրիք է կազմակերպել, որին հրավիրված են եղել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները, մարզչական շտաբի եւ ղեկավարության ներկայացուցիչները: Ընթրիքի ժամանակ Վիկտոր Վալդեսն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Կատալոնիայից:
Վալդեսն ակումբային կարիերան սկսել է հենց «Բարսելոնա»-ում, 1995-2002 պաշտպանել է «Բարսելոնա Բ»-ի դարպասը, իսկ 2002-ից մինչ այս մրցաշրջանը խաղում էր «Բարսելոնա»-ում: Վալդեսն Իսպանիայի ֆուտբոլի ազգային ընտրանու կազմում նվաճել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը: