Քաղաքականություն

ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. կոնգրեսական Ջուդի Չու

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. կոնգրեսական Ջուդի Չու

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել իշխանություններին:Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից,Չունիր աջակցությունն է հայտնել վերջերսՆերկայացուցիչների պալատ ներկայացված«Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության» բանաձևին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի նվիրվածությունը մարդու իրավունքներին եւ դրանց պաշտպանությանը բացարձակապես հայտնի է, ուստի պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հիշեցնելով աշխարհին, որ զանգվածային սպանությունները և ոչնչացումը չպետք է անտեսվեն:

«Հայոց ցեղասպանությունը խլել է 1,5 միլիոն մարդու կյանք. աշխատունակ տղամարդիկ սպանվել կամ հարկադրվել են ծանր աշխատանքի, իսկ կանայք, երեխաները, ծերերը և տկարները հարյուրավոր մղոններ ձգվողմահվան երթերի են քշվել: Նրանք, ում հաջողվել է փրկվել, կորցրել են իրենց մերձավորներին և ստիպված են եղել թողնել իրենց հայրենի տները:Այս ոճրագործությունները բնորոշող միակ բառը ցեղասպանությունն է: Մենք պարտք ​​ենք մնացել ողջ մնացած փոքրաթիվ փրկվածներին միջազգային մակարդակով պատշաճորեն ճանաչել ցեղասպանությունը:Ես հավատում եմ, որ Կոնգրեսը կկատարի այն` ընդունելով այս բանաձևը:Հպարտ եմ, որ մասնակցել և սատարում եմ Կոնգրեսին ներկայացված այս բանաձևին և շարունակելու եմ աջակցել մինչև, որ այն ստանա քվեների այն քանակը, որին արժանի է հայ ժողովուրդը»,- նշել է կոնգրեսականը:

ԿոնգրեսականներՄայքլ Գրիմի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի և Ֆրենկ Փալոնեի ներկայացրած բանաձևովկոչ է արվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչող արձանագրություն կազմել: Կոչում նշվում էր, ԱՄՆ նախագահիը պետք է քայլեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ` առանցքում ունենալով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության, դրա ընթացիկ հետևանքների լիարժեք ճանաչման, ինչպես նաև այդ հանցագործության միջազգային մակարդակովարդարացի եւ համապարփակ լուծման հարցերը:

Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության մասին նոր ակտը կրկնում և վերահաստատում է ԱՄՆ-ի` նախկինում ամրագրված դիրքորոշումը Հայոց ցեղասպանությանը որպես «ցեղասպանություն», վկայակոչելով1951թվականիմայիսի28-ինԱՄՆ կառավարության արդարադատության` միջազգային ճանաչմանն ուղղված և Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին կոնվեցիան, 1981 թվականի ապրիլի22-ին Ռոնալդ Ռեյգանի` Ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացված Հոլոքոստը դատապարտող հայտարարությունը և1975 ու 1984 թվականներինԿոնգրեսի ընդունած Հայոց ցեղասպանության մասին օրենքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում