Միջազգային

Վաշինգտոնի նահանգում կամրջի փլվելու հետեւանքով երկու ավտոմեքենա Է ընկել գետը

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի նահանգում կամրջի փլվելու հետեւանքով երկու ավտոմեքենա Է ընկել գետը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մայիսի 23-ին փլվել Է երկրի արեւմուտքի խոշորագույն գետերից մեկի՝ Սքաջիթի վրա կառուցված քառագոտի ավտոմոբիլային կամրջի հատվածամասը:

Ինչպես հաղորդել Է King 5 News հեռուստաալիքը, ջուրն Է ընկել երկու ավտոմոբիլ՝ ուղեւորներով: Փրկարարներն օգնել են ափ դուրս գալու երեք տուժածներին: Նրանք հոսպիտալացվել են, բժիշկները վիրավորների վիճակը գնահատում են կայուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանությունն սկսել Է արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում