Միջազգային

22 մարդ է զոհվել, ավելի քան 150-ը վիրավորվել Լիբանանի հյուսիսում միջհամայնքային բախումների հետեւանքով

1 րոպեի ընթերցում

22 մարդ է զոհվել, ավելի քան 150-ը վիրավորվել Լիբանանի հյուսիսում միջհամայնքային բախումների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հյուսիսային մայրաքաղաքում հրադադարի հասնելու փորձերը, որտեղ միջհամայնքային բախումները բռնկել են նոր ուժով, ձախողվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, մայիսի 23-ին Տրիպոլիի փողոցներում երկպառակչական կռիվների զոհ է դարձել 9 մարդ, իսկ շաբաթվա սկզբից ի վեր քաղաքում սպանվել է 22 մարդ, եւս ավելի քան 150-ը վերքեր են ստացել:

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին անձամբ է ներգրավվել հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթացում: Նա հորդորել է նրանց գործակցել լիբանանյան բանակի հետ, որի վրա է դրված Տրիպոլիում անվտանգությունն ու անդորրը վերականգնելու առաքելությունը:

Ալավիթներից բաղկացած սիրիամետ Արաբական ժողովրդավարական կուսակցությունը նախօրյակին հակամարտության շարունակման մեջ մեղադրել է սուննիական տարբեր խմբավորումների զինված իսլամիստներին, որոնք աջակցում են Սիրիայում կառավարական զորքերի դեմ կռվող խռովարարներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում