1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի լույս 24-ի գիշերը 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը, որը գրանցվել է Երեւանի ժամանակով ժամը 07:47-ին, գտնվում էր Գրինվիլ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Ստորգետնյա ցնցումների շրջանը 9-11 կիլոմետր խորության վրա էր:
Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: