Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, մայիսի 23-ին կայացած հանիպմանը շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության մեջ՝ նախարար Նալբանդյանը նշել է. «Մեր ժողովուրդներին կապում են բազմադարյա բարեկամությունն ու փոխվստահությունը, և հենց այդ հենքի վրա ենք մենք այսօր կառուցում ապագան՝ հետևողականորեն ամրապնդելով դաշնակցային հարաբերությունները, որոնք տարեցտարի դառնում են առավել հագեցած՝ ընդգրկելով համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ։ Հարաբերությունների զարգացումն ապահովվում է շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում` բոլոր մակարդակներով՝ համաձայն երկու երկրների Նախագահների պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Վոլինկինը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում ներկայիս բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի դեսպանների դերակատարությունը` համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների միջև պայմանավորվածությունների իրականացման գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում