Քաղաքականություն

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում մարզպետների փոփոխման հարց չի քննարկվել

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում մարզպետների փոփոխման հարց չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության մայիսի 23-ի նիստում մարզպետների փոփոխման հարց չի քննարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Քննարկվել են առաջիկա անելիքները, ներկուսակցական խնդիրներ, Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված հաշվետվությունը և այլ հարցեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սահակյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան ՍարգսյանըՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի մայիսի 7-ի նիստումներկայացրել էր կառավարության նոր կազմը: Նախարարները նշանակվեցին, սակայն գործադիր գործառույթներ իրականացնող մարզպետների փոփոխության հարց դեռեւս չի քննարկվել:

ՀՀ նախագահական ընտրություններից հետո հրաժարական էր ներկայացրել Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ում այդ պաշտոնում փոխարինել է Ֆելիքս Ցոլակյանը: Հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, որը չէր ընդունվել։ Շրջանառվում էր նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարական տալու մասին լուրը, որը եւս չհաստատվեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում