Տարածաշրջանային

Թուրքիան մտադիր է պատ կառուցել Սիրիայի հետ իր սահմանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր է պատ կառուցել Սիրիայի հետ իր սահմանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել թուրք-սիրիական սահմանի մի հատվածում կառուցել այսպես կոչված «անվտանգության պատ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի մաքսային եւ առեւտրի հարցերով նախարար Խայաթի Յազիջին հենց եթերում:

«Շուրջ 2.5 կմ երկարությամբ կառուցվելիք պատը կլինի Հաթայ նահանգում` Սիլվեգոզու շրջանում»,-պարզաբանել է նախարարը: Պատի վրա տեղադրված կլինեն վերահսկող տեսախցիկներ` արգելելու սիրիական կողմից անօրինական անցումը Թուրքիա:

Նախօրեին Անկարան մեկ ամսով սահմանափակել էր Սիրիայի կողմից տեղաշարժի հնարավորությունը թուրքական Ռեյհանլը քաղաքի շրջակայքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում