Միջազգային

Մոսկվայում Չավեսի անվամբ կոչվելիք փողոցը կհատվի Միկոյան փողոցին

1 րոպեի ընթերցում

 Մոսկվայում Չավեսի անվամբ կոչվելիք փողոցը կհատվի Միկոյան փողոցին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ռոսնեֆտ» նավթային կազմակերպության նախագահ Իգոր Սեչինը ՌԴ մայրաքաղաքային իշխանություններին միջնորդություն է ուղարկել` առաջարկելով մոսկովյան փողոցներից մեկը վերանվանել Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի անվամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, եթե Սեչինի խնդրանքը բավարարվի, Չավեսի անվամբ վերանվանված փողոցը միմյանց կմիացնի Միկոյանի անվան փողոցը եւ Լենինգրադյան պողոտան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում