1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Easyjet ավիաընկերության` Բարսելոնա-Բեռլին ուղղությամբ չվերթ կատարող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Միլանի Մալպենսա օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է Corriere dellaSera տեղական պարբերականը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` թռիչքի ժամանակ կոտրվել է ինքնաթիռի պատուհանը: Պատահարի մանրամասները չեն հստակեցվում: Ըստ առկա տեղեկությունների` ուղեւորներից եւ ինքնաթիռի անձնակազմի անդամներից ոչ ոք , բարեբախտաբար, չի տուժել: Նշվում է, որ Միլանի օդանավակայանի տեխնիկական անձնակազմը օպերատիվ կերպով փոխել է կոտրված իլյումինատորը, եւ ինքնաթիռը կարող է բարեհաջող կերպով շարունակել թռիչքը դեպի Բեռլին: