Գյումրիում «Քաղաքային վերջին զանգ»-ին կփոխարինի «Գյումրին՝ 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումը
1 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շիրակի մարզում այս տարի չի անցկացվի «Քաղաքային վերջին զանգ» միջոցառումը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, «Քաղաքային վերջին զանգ»-ը կհամատեղվի թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողության հետ, որը տեղի կունենա հունիսի 30-ին:
««Քաղաքային վերջին զանգ» միջոցառումը միշտ անցկացվում է քննաշրջանից հետո՝ հունիսի վերջին, իսկ այս տարի հունիսի 30-ին քաղաքում մեծ միջոցառում ունենք եւ մտածում ենք, որ այդ միջոցառումները կարող ենք համատեղել»,-նշեց Ռուբեն Սանոյանը:Շիրակի մարզում 2012-2013 ուսումնական տարին կավարտի 2930 աշակերտ, նրանցից 1500-ը հայտ է ներկայացրել միասնական քննություններին մասնակցելու: Ավարտական դասարանների աշակերտների համար մայիսի 24-ին կանցկացվի «Վերջին դաս»: «Վերջին զանգ»-ը փոխարինվել է «Վերջին դաս»-ով` բացառելու անիմաստ ծախսերը: