Արցախ

Արցախի նախագահը հաշմանդամության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը հաշմանդամության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին անցակացրել էաշխատանքային խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահն իր խոսքում նշել է, որ 2008թ.-ից հաշմանդամության կարգերի սահմանման ու հստակեցման ոլորտում թույլ տրված խախտումների վերացման ուղղությամբ իրականացվել է ծավալուն եւ քրտնաջան աշխատանք: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացի հանդեպ պահանջները եղել եւ մնում են հստակ, այն է՝ մաքսիմալ օբյեկտիվություն ու թափանցիկություն, ընդգծված հարգալից վերաբերմունք հաշմանդամ քաղաքացիների հանդեպ՝ հավելելով, որ հաշմանդամության կարգի վերանայման խնդրանքով յուրաքանչյուր դիմում պետք է ընթացքավորվի, մանրամասնորեն քննարկվի եւ պատասխան տրվի դիմումատուին:

Բակո Սահակյանն անհրաժեշտ է համարել գործընթացին մասնակից դարձնել հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, «Արցախի ազատամարտիկների միության» եւ Արցախի գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում