Միջազգային

Գերմանիայի արտաքին հետախուզությունը վերանայել է իր կանխատեսումները հօգուտ Բաշար Ասադի հաղթանակի

3 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին հետախուզությունը վերանայել է իր կանխատեսումները հօգուտ  Բաշար Ասադի հաղթանակի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային հետախուզությունը (Bundesnachrichtendienst (BND)), հիմնովին փոխել է իր հայացքները Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Der Spiegel հանդեսը, գաղտնի հանդիպման ժամանակ երկրի առաջատար քաղաքական գործիչներին տեղեկացրել է BND-ի ղեկավար Գերհարդ Շինդլերը: Շինդլերն ավելի վաղ մի քանի անգամ հրապարակորեն հայտարարել էր, որ 2013 թ-ի սկզբին Ասադի ռեժիմի փլուզում է կանխատեսում:

MigNews-ը հայտնում է, որ նման հայտարարություններ անելու պահին գերմանացի վերլուծաբանները մատնանշել են զինամթերքով սիրիական բանակի մատակարարման բարդ իրավիճակը եւ դասալքության դեպքերի աճող թիվը:Սակայն այդ ժամանակներից ի վեր դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել: Քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ Շինդլերն օգտագործել է քարտեզներ եւ գրաֆիկներ, որոնք ցույց են տվել այն փաստը, որ Ասադին հաջողվել է հուսալի մատակարարման ուղիներ ստեղծել:

Ամենագլխավորը` սիրիական իշխանությանն այժմ հաջողվում է ստանալ ավիացիոն բենզին եւ տանկերի համար բավարար քանակությամբ վառելիք:Սիրիական բանակին հաջողվել է Դամասկոսի մոտի մի քանի շրջաններից դուրս հանել զինյլ ապստամբներին եւ ավերել երկրի հարավում խռովարարների զինամատակարարման ուղիները: Ներկա պահին ռեժիմն զբաղված է երկրի արեւմուտքում խռովարարների մատակարարման ուղիների վերացման գործողություններով:BND-ի ղեկավարը նկատել է, որ «յուրաքանչյուր նոր ճակատամարտ ավելի է թուլացնում խռովարարներին», եւ որ 2013 թ-ի վերջին Ասադը կարող է վերականգնել Սիրիայի ամբողջ հարավային կեսի նկատմամբ վերահսկողությունը: Հյուսիսում նա դեռ կբախվի մեծ դժվարությունների, քանի որ քուրդ խռովարարներն արագորեն պատրաստվում են հակահարված տալ իրենց ազդեցության գոտիներում սիրիական վերահսկողության վերակագնման ցանկացած փորձերին:Շինդլերը նաեւ ասում է, որ առկա պայմաններում պետք չէ «քաղաքական գործընթացից» որեւէ արդյունքներ սպասել: «Ասադի դեմ կռվող ընդդիմության տեղական ավազակախմբերը ոչ մի կերպ կապված չեն արտասահմանյան ընդդիմադիր հանցախմբերի հետ եւ չեն ենթարկվում նրանց հանձնարարություններին ու հրամաններին: Հաջողության մեջ համոզված Ասադը նույնպես հակված չէ ընդդիմադիրների հետ բանակցությունների»,-ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում