1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը սկսվելու է մայիսի 25-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, 2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը: Վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն մայիսի 25-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» և «Հյումել» խանութների ցանցերում:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ: