Տարածաշրջանային

Ադրբեջանում շրջափակում են ընդդիմադիր հեռուստաալիքը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում շրջափակում են ընդդիմադիր հեռուստաալիքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ռադիոխանգարումների պատճառով ընդդիմադիր Meydan TV-ի մայիսի 22-ի «Նկուղ» ծրագիրը եթեր չի հեռարձակվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է Meydan TV-ի տնօրեն Էմին Միլլին:Նա ասել է, որ խանգարումների պատճառները դեռեւս բացահայտված չեն:

«Հեռարձակման համար խոչընդոտներ են ստեղծվում: Պատճառները պարզում ենք: Մենք անպայման կլինենք եթերում: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», -ասել է Միլլին` նշելով, որ դրա հետ միասին Ինտերնետում on-line հեռարձակման համար խնդիրներ չկան:»Ծրագրերը տեղադրվում են YouTube ծառայությունում: Մի ծրագիր ամբողջությամբ ցուցադրվել է Ինտերնետում, երկրորդը, որը Ազգային խորհրդի մասին է, դեռեւս չկա: Այսօր կտեղադրենք տարածաշրջանում իրադրության մասին ծրագրի մի մասը», -հավելել է Միլլին: Նրա խոսքով` հեռուստաալիքն առաջին անգամ եթեր է դուրս եկել մայիսի 15-ին` ժամը 21:00-ին:

Հեռարձակումը կատարվում է Գերմանիայից` Turksat-ի միջոցով` 11804 V 24444 5/6 հաճախականություններով: Հեռուստաալիքի նպատակը Ադրբեջանի քաղաքացիներին ներքին եւ արտաքին իրադարձությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն տալն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում