ՌԴ-ն հորդորել է Իրանի միջուկային խնդրի քննարկումը հետաձգել այդ երկրում նախագահական ընտրություններից հետո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Իրանի միջուկային հարցով «վեցյակ»-ի բանակցությունների նոր փուլը մեկնարկել այդ երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Իրատեսական չէ մինչ հունիսի 14-ին Իրանում անցկացվելիք ընտրությունները խոսել բանակցությունների նոր փուլի մասին»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարը՝ հավելելով, որ ընտրություններից հետո պետք է գործընթացնարագհունի մեջ դնել:
Խաղաղ նպատակներով ատոմի օգտագործման հարցում Իրանի ջանքերը գերտերությունների հակազդեցությանն են արժանանում: Իրանի հետ միջուկային հարցով բանակցում Է վեց երկրների ներկայացուցիչներից կազմված խումբը: