Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Ջորջիո Նապոլիտանոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանը մայիսի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից, Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետեւել է նախագահ Նապոլիտանոյի եւ դեսպան Ղազարյանի առանձնազրույցը:

Շնորհավորելով դեսպան Ղազարյանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Նապոլիտանոն իր գոհունակությունն է արտահայտել երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բոլոր տեսակի կապերի էլ ավելի ամրապնդման գործում:

Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով նախագահ Նապոլիտանոյին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը կարեւորում է Իտալիայի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, եւ, որ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Կողմերը համոզմունք են հայտնել առ այն, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ բազմադարյա պատմության նոր էջ բացելու համար:

Շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-իտալական քաղաքական օրակարգի, այդ թվում՝ նաեւ բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին վերաբերող հարցերին, երկկողմ տնտեսական եւ մշակութային համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներին:

Հայերեն English Русский

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը