Իրանի դեսպանությունն իր նկատառումներն է հայտնում իր երկրի և ՀՀ-ի հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի խոսքերի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարիդրացիության, ազգային ու տնտեսական շահերի ապահովման և երկկողմ տնտեսական բազմաբնույթ պայմանագրերի կնքման վրա հիմնված Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել և չեն ենթարկվել տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների ներշնչանքի և հայտարարության ազդեցությանը: Այդ մասին նշված է «Ամենպրես»-ին տրամադրված ՀՀ-ում Իրանի դեսպանության հայտարարության մեջ:

Դրանում, մասնավորապես, նշված է. «Իրանի` միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում իր անվիճելի իրավունքը պնդելու պատրվակով ԱՄՆ և որոշ արևմտյան երկրների անօրինական և միակողմանի պատժամիջոցները երբեք չեն ազդել երկու երկրների պայմանագրերի և պարտավորությունների վրա:

Բացի դրանից` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը լարված և դժվարին պահերին Իրանի անշահախնդիր աջակցության ականատեսն են եղել: ԱՄՆ դեսպանը, խոստովանելով այդ խնդիրները, իր օրակարգում ներառել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը, մոռանալով, որ երկու բարեկամ ու հարևան երկրների հարաբերությունները չեն ենթարկվի նման ինտերվենցիոնիստական հայտարարությունների ազդեցությանը:

Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես եղել է Հայաստանի հարգարժան կառավարության ու ժողովրդի կողքին, պատրաստ է, հաշվի առնելով էներգակիրների գների բարձրացումից բխող դժվարությունները, տնտեսական և հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման միջոցով նպաստել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը և էներգետիկ աղբյուրների բազմազանեցմանը:

Մեղրիի ՀԷԿ-ի նախագծին արագություն հաղորդելով և վերականգնվող մյուս էներգետիկ աղբյուրների ոլորտներում նմանատիպ նախագծեր մշակելով հնարավոր է հասնել դրան: Ուստի այդ բնագավառում Իրանի գիտական ու գործնական փորձը, ինչպես նաև բնատուր առատ պաշարները (ջրի, քամու և արևի) հնարավոր են դարձնում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը:

Իրանի դեսպանությունը միջուկային ծրագրի առնչությամբ ԱՄՆ անհիմն մեղադրանքները պարզաբանելու, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ իր սկզբունքային քաղաքականությունը ներկայացնելու նպատակով առաջիկայում կհրավիրի մամուլի ասուլիս»:

Հայերեն English Русский

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը