Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումների գոտի է. Amnesty International

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2012 թ-ին աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների վիճակը նկարագրող իր ամենամյա զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի` Ադրբեջանին վերաբերվող մասում նշվում է, որ կառավարությունը շարունակում է վախեցնել եւ բանտեր նետել իրեն քննադատողներին: «Խաղաղ ակցիաներն Ադրբեջանում արգելված են եւ դաժանորեն ցրվում են խիստ ուժի կիրառմամբ, իսկ ոստիկանության կողմից խոշտանգումներն Ադրբեջանում սովորական երեւույթ են դարձել: Երկրում մեծ թվով «խղճի» դատապարտյալներ կան: Նրանք բոլորը դատապարտվել են շինծու մեղադրանքներով: Պետությունն իրենց աշխատանքի համար հետապնդում է մարդու իրավունքների պաշտպաններին եւ լրագրողներին, վախեցնում եւ բանտարկում: Մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի բնագավառում աշխատող ոչ կառավարական կազմակերպությունները ճնշումների եւ հետապնդունների են ենթարկվում, նրանց համար դժվար է հավաքներ անցկացնել կամ ազատ գործել հատկապես Բաքվի սահմաններից դուրս: Նախկինի պես հասարակական բողոքները Բաքվի կենտրոնում արգելված են: Նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները խստացրել են «չարտոնված» բողոքների կազմակերպման եւ անցկացման համար պատիժը: Այդ օրենսդրական «ուղղումների» համաձայն պատիժը կկազմի մինչեւ երեք տարվա ազատազրկում եւ 10 հազար մանաթ (շուրջ 10 հազար եվրո) տուգանք: Խաղաղ հավաքները բռնի ուժով պարբերաբար ցրվում են ոստիկանության կողմից, իսկ դրանց մասնակիցները` ենթարկվում հետապնդումների, ծեծի եւ ձերբակալության: Վերջին մեկ տարվա ընթացքում հարյուրավոր մարդիկ վարչական կալանքի են ենթարկվել, իսկ մի քանի տասնյակ կազմակերպիչների դեմ շինծու քրեական մեղադրանքներ են առաջադրվել: Բողոքների պատճառները քաղաքացիների` կոռուպցիայի, խաղաղ պայմաններում զինվորների մահվան եւ իշխանությունների կեղծարարություններն են, -նշվում է զեկույցում:

Հայերեն English Русский

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը