Հայաստանում թերթերի խմբագիրները բազմաշերտ պայքար են սկսում դաշտում հեղինակային իրավունքի խախտումների դեմ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք թերթերի խմբագիրներ հայտարարություն են ընդունել, որով հստակեցնում են առցանց լրատվամիջոների կողմից իրենց հրապարակած լուրերից օգտվելու կանոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցում` շատ հաճախ առանց պատշաճ հղումների, ինչի արդյունքում ոչ միայն ոտնահարվում է լրագրողների եւ լրատվամիջոցների հեղինակային իրավունքն, այլեւ մենք ֆինանսական կորուստներ ենք ունենում` սույն հայտարարությունը ստորագրած թերթերի գլխավոր խմբագիրներն անհրաժեշտություն համարեցին հանդես գալ միասնական ճակատով` սկսելով բազմաշերտ պայքար լրատվական դաշտում հեղինակային իրավունքի խախտումների դեմ:

Կարեւորելով լրատվական դաշտում խոսքի (արտահայտվելու) ազատության, բազմակարծության, փոխադարձ հարգանքի, իրավահավասարության, օրինականության, եւ փոխըմբռնման սկզբունքները, անհրաժեշտ է վերջ դնել լրատվական դաշտում եւ հատկապես համացանցում արմատավորված մի շարք արատավոր երեւույթների: Հատկապես մտահոգիչ է, որ մամուլի հրապարակումները առցանց լրատվամիջոցների կողմից օգտագործվում են առանց հղումների` չհիշատակելով տվյալ նյութի սկզբնաղբյուրը, իսկ հղումն էլ շատ հաճախ լինում է ոչ տեսանելի` ընթերցողներին մոլորության մեջ գցելու աստիճան: Մամուլի տեսությունը, մեր կարծիքով, ենթադրում է մամուլում հրապարակված մի քանի նյութի անոնս, որը պետք է մեջբերվի ոչ ամբողջությամբ եւ պետք է մատնանշվի, որ ամբողջական տարբերակը կարելի է կարդալ տվյալ թերթում:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ մի շարք առցանց լրատվամիջոցներ չարաշահում են մամուլից օգտվելու հնարավորությունը եւ մեր աշխատանքի արդյունքներից անարգել օգտվելով ընթերցողական լսարան են ձեռք բերում ու ֆինանսական եկամուտներ ապահովում, (դեպի կայք մուտքեր, գովազդ), ուստի մենք որոշել ենք կանոնակարգել մամուլի հրապարակումներից օգտվելու սկզբունքները: Մենք պատրաստ ենք պայմանագրեր կնքել այն լրատվամիջոցների հետ, որոնք ցանկանում են օգտվել մամուլից` մամուլի տեսության կամ այլ եղանակով: Երկկողմանի պայմանագրերը կհիմնվեն հետեւյալ երեք սկզբունքի վրա.

Ա) Ցանկացած մեջբերում անել հղումովՙ տեքստի մեջ հիշատակելով թերթի անունը

Բ) Թերթից կատարել ընդամենը մեջբերում (ազատ ընտրությամբ)ՙ վերջում հավելելով «Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ…թերթի այսօրվա համարում»

Գ) Թերթի նյութերից այլ հոդվածների մեջ արված մեջբերումների ժամանակ մատնանշել ինֆորմացիայի սկզբնաղբյուրը:

Պայմանագրերը կարող են պարունակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մանրամասներ: Հուսով ենք այս հայտարարությունը կօգնի պաշտպանել լրատվական հրապարակումները եւ հնարավորինս կարգավորել դաշտը»:

Հայտարարության հեղինակներն են

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը,

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը,

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը,

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը,

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը,

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը

Հայտարարությանը միացել են նաեւ

«Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը,

«Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը,

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը

«Արմենպրես»-ը ողջունում է տպագիր լրատվամիջոցների ղեկավարների նախաձեռնությունը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA