Բաքվի միջազգային օդանավակայանում սպանություն է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի` Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում սպանություն է կատարվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 23-ին: Նախիջևանի բնակիչ Ալիմ Ահմեդովը մահացել է դանակի հարվածների արդյունքում ստացած վերքերից: Հանցագործությունը կատարած անձինք կամավոր հանձնվել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: Դեռևս չեն հրապարակվում հանցագործությունն իրականացնելու դրդապատճառները:
Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է հետաքննություն:
Կարդացեք հոդվածը` Русский