Սպորտ

Հուսանք նրանք կմնան մեզ հետ. Միրչա Լուչեսկուն` Մխիթարյանի եւ Ֆերնանդինյոյի մասին

1 րոպեի ընթերցում

Հուսանք նրանք կմնան մեզ հետ. Միրչա Լուչեսկուն` Մխիթարյանի եւ Ֆերնանդինյոյի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ի ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հույս ունի, որ Մխիթարյանը կմնա «հանքափորների» հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լուչեսկուն նման կարծիք է հայտնել ռումինական dolce-sport կայքի հետ զրույցում, որի ժամանակ մասնագետը, մասնավորապես, ընդգծել է. «Մենք նախապատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլին: Հուսով եմ` այս տարվա սխալները մեզ ուժեղ կդարձնեն հաջորդ տարի: Մեր նպատակն է մեկ քայլ առաջ գնալ: «Մանչեստեր Սիթի»-ն ցանկանում է գնել Ֆերնանդինյոյին եւ Մխիթարյանին, սակայն հուսանք` նրանք կմնան մեզ հետ»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Շախտյոր»-ի կազմում 2012/13 մրցաշրջանում դարձավ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր: Սակայն պտտվող լուրերի համաձայն` Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Շախտյոր»-ից եվրոպական որեւէ ակումբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում