Միջազգային

Ստամբուլում մեկնարկել Է սիրիական ընդդիմության հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Ստամբուլում մեկնարկել Է սիրիական ընդդիմության հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի (ԸՀՈւԱԿ) գլխավոր ասամբլեան մայիսի 23-ին իր օրակարգի քննարկումն սկսել Է Սիրիայի ներկա իրադրության գնահատմամբ: Հանդիպումը տեղի Է ունենում Ստամբուլում, եւ, ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ԸՀՈւԱԿ-ի մամուլի քարտուղար Սարա Հարքուրը, այն կարող Է տեւել մինչեւ մայիսի 26-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մասնակիցները քննարկում են Սիրիայի իրադրությունը: Մայիսի 24-ի օրակարգում կոալիցիայի նոր ղեկավարության ընտրություններն են: Շաբաթ օրը ծրագրված Է անցումային կառավարության կազմի ձեւավորումը եւ Ժնեւի միջազգային խորհրդաժողովին մասնակցության հարցի քննարկումը»,-ասել Է Հարքուրը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին նշել է, որ Սիրիային նվիրված խորհրդաժողովի նախապատրաստումը «բախվում է բազմաթիվ խնդիրների»: «Առաջին հերթին դա կապված է ինչպես վարչակարգի, այնպես էլ ընդդիմության պատվիրակությունների ձեւավորման հետ»,- ընդգծել է նա:

Իր հերթին ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է, որ «Ժնեւ-2»-ը կդառնա ճգնաժամի կարգավորման վերջին հնարավորությունը: «Դրա ձախողում չի կարելի թույլ տալ: Կարգավորում սկսելու այլ հնարավորություն չի լինի»,- հայտարարել է նա ԱՊԼ-ի՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով արտահերթ խորհրդակցության ընթացքում, որը գումարվել էր Քատարի նախաձեռնությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում