2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության գլխավորությամբ մայիս 31-ին մայրաքաղաքԵրևանում կանցկացվի Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ)մշտական հանձնաժողովի նիստը: Այս առիթով ԵԽԽՎ նախագահ Ժան - Կլոդ Մինյոն բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովԵԽԽՎ-ի հաղորդագրությունը, քննարկումները հիմնականում կկենտրոնանան Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և Վեհաժողովի ու Նախարարների կոմիտեի միջև ծավալվողքաղաքական երկխոսությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Օրակարգում են նաև այլընտրանքային ազատազրկման, ծնողական արձակուրդին` որպես գենդերային հավասարությունը խթանող միջոցի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի 2014-2015 տարվաբյուջեին ու առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
ԵԽԽՎ Միացյալ Եվրոպական Ձախ (UEL) խմբի կողմից առաջարկվել է անցկացնել«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 25 տարի անց. Եվրոպայի Խորհրդի հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանհամատեքստում» խորագրովբանավեճ, որիիրականացման ժամկետը կորոշվի օրակարգի ընդունման ժամանակ:
Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է մայիսի 16-ին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստի ընթացքում: Նիստին մասնակցել ենԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:Հայաստանը որպես իր նախագահության գերակայություն սահմանել է Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշերի ամրապնդումը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմումը: