«Արի տուն» ծրագրի մասնակիցներն այս տարի պարտադիր հայոց լեզու կսովորեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասնակիցներն այս տարի պարտադիր հայոց լեզու կսովորեն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով` արդեն հինգերորդ տարին կազմակերպվող ծրագրում ընդլայնվել է հայրենիք հրավիրվող մեր հայրենակիցների աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը: «Վարչապետի որոշմամբ` վերջերս ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է ծրագրին մասնակից դարձնել նաեւ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին»,-ասաց նա:

«Ծրագիրը խիստ հայրենաճանաչողական է: Երեխաներն ընկերանում, բարեկամանում են հասակակիցների հետ: Ծրագրի շնորհիվ Սփյուռքը մոտեցնում ենք հայրենիքին: Առավել փայլուն ծրագիր մենք դեռ չենք ունեցել»,-վստահություն հայտնեց նախարարը:

Մայիսի 23-ին տեղի ունեցավ նաեւ 2013 թվականի ծրագրի իրականացման համակարգող հանձնաժողովի եւ միջգերատեսչական խմբի առաջին համատեղ նիստը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքները եւ ծրագրային փաթեթները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի «Արի տուն» ծրագրին մասնակիցների թիվը կգերազանցի 1000-ը:

«Արի տուն» ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է 2009-ին: Ծրագրի շրջանակներում երեք տարվա ընթացքում Հայաստան են այցելել ավելի քան 1700 հայազգի երիտասարդներ աշխարհի 36 երկրներից:Ծրագրի հիմնական նպատակներն են սփյուռքահայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին:

«Արի Տուն» ծրագիրն անցկացվում է հունիսից սեպտեմբեր ամիսներին` 8 փուլով, յուրաքանչյուրը երկու շաբաթ տևողությամբ:Ծրագրին կարող են մասնակցել13-20տարեկան սփյուռքահայ երիտասարդներ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 16-ին:

Հայերեն

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել