Իրանը հավասարակշռություն Է պահպանում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտման եզրին. ՄԱԳԱՏԷ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը, որն այս տարվա սկզբից ի վեր լրջորեն արագացրել Է իր միջուկային ծրագրի հետ կապված աշխատանքների տեմպերը, հավասարակշռություն Է պահպանում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի խախտման եզրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը մայիսի 23-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մի աղբյուր: Մեկնաբանելով Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ պատրաստած եւ մայիսի 23-ին անդամ երկրներին փոխանցած եռամսյակային զեկույցը՝ նա ընդգծել Է, որ «զեկույցի եզրակացությունները խիստ մտահոգիչ են, քանի որ վկայում են Իրանի կողմից կատարվող աշխատանքների ծավալի ակտիվ մեծացման մասին»:
«Դրա հետ մեկտեղ Իսլամական Հանրապետությունը չի խախտում կարմիր գծերը, որոնք սահմանված են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով, բայց ավելի ու ավելի Է մոտենում հավասարակշռության սահմանագծին»,-հայտարարել Է զրուցակիցը:
Գործակալությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ տարեսկզբից Նաթանզի միջուկային օբյեկտում տեղակայվել Է շուրջ 700 ժամանակակից ցենտրիֆուգ, աշխատանքները շարունակվում են նաեւ Փարչինի ռազմական օբյեկտում, ուր մուտք գործելու պայմանները Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն չեն կարողացել համաձայնեցնել վերջերս Վիեննայում կայացած կոնսուլտացիաների ժամանակ: