Միջազգային

Պենտագոնն Արեւելյան Միջերկրական Է ուղարկել երկու սուզանավ՝ 308 թեւավոր հրթիռներով

1 րոպեի ընթերցում

Պենտագոնն Արեւելյան Միջերկրական Է ուղարկել երկու սուզանավ՝ 308 թեւավոր հրթիռներով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովի արեւելյան շրջան են ուղարկել «Օհայո» դասի երկու ատոմային սուզանավ, որոնցից յուրաքանչյուրը կրում Է 154 «Թոմահավկ» թեւավոր հրթիռներ՝ 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը հաղորդել Է, որ այդ սուզանավերից մեկը՝ «Ֆլորիդան», ներկայում մտել Է Հունաստանի Կրետե կղզու ռազմածովային հենակայան: Ծառայության տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ նույն այս ռազմակայան Է մտել մեկ այլ սուզանավ՝ «Ջորջիան»:

Կրետեի ռազմակայանը գտնվում Է Սիրիայի ափից մոտավորապես 1,1 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Երկու սուզանավերն Էլ, որոնք մշտապես գրանցված են «Քինգս բեյ» ռազմակայանում (Ջորջիայի նահանգ), ներկայում գտնվում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ օպերատիվ նավատորմի տնօրինության տակ, որի պատասխանատվության գոտու մեջ Է մտնում, մասնավորապես, Միջերկրական ծովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում