Ապրիլի վերջից արդեն վաճառվել Է Samsung ֆիրմայի ավելի քան 10 մլն Galaxy S4 սամարթֆոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Samsung Electronics Co կորպորացիան ապրիլի վերջից ի վեր արդեն կարողացել Է վաճառել 10 մլն իր նորագույն Galaxy S4 սամարթֆոններ, որոնք բոլոր շանսերն ունեն դառնալու շուկայի առաջատարը: Ինչպես մայիսի 23-ին հայտարարել Է ընկերության Սեուլի կենտրոնակայանը, այդ սահմանագիծը 20 օրով ավելի արագ Է հաղթահարվել, քան շարքի նախորդ մոդելի՝ Galaxy S3-ի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր նոր սմարթֆոնը «Սամսունգ»-ն արդեն վաճառում Է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում ու եւս 56 երկրներում: Ընդհանուր առմամբ այս եռամսյակի ընթացքում գաջեթը կհայտնվի աշխարհի 155 երկրների վաճառասեղաններին, ներառյալ Ռուսաստանը: «Սամսունգ»-ը 327 ընկերությունների հետ արդեն պայմանագրեր Է ստորագրել այդ սմարթֆոնի մատակարարման մասին: Սպասվում Է, որ ընդամենն ապրիլ-մայիսին կվաճառվի մոտավորապես 22 մլն «Գելեքսի Էս-4»: 130 գրամ քաշ ունեցող սմարթֆոնն ունի 5-դյույմանոց full HD Էկրան, 13-մեգապիկսելանոց տեսախցիկ, 1,6 գիգահերց հզորությամբ պրոցեսոր:

գ»Սամսունգ»-ն առաջին եռամսյակում վաճառել Է ռեկորդային թվով՝ 69,4 միլիոն սմարթֆոն: Դա մեծապես պայմանավորված Էր նրա նախորդի՝ Galaxy S3-ի հաջողությամբ: Դրանով իսկ հարավկորեական կորպորացիան սմարթֆոնների վաճառքի ծավալով առաջին տեղն Է պահպանում աշխարհում: Հունվար-մարտ ամիսներին նրան բաժին Էր ընկնում այդ սարքերի գլոբալ շուկայի 33,1 տոկոսը:

Միաժամանակ շատ լավ վիճակում են կորպորացիայի գլխավոր մրցակցի՝ ամերիկյան Apple-ի գործերը: Առաջին եռամսյակում այն կարողացել Է վաճառել միայն 37,4 միլիոն սմարթֆոն 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների 47,8 միլիոնի համեմատությամբ: Համապատասխանաբար շուկայում Apple-ի բաժինը 22 տոկոսից ընկել Է մինչեւ 17,9 տոկոսի մակարդակ:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA