ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը իր երկրի ու Հայաստանի հարաբերությունների ակտիվացում է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Շվեյցարիա համագործակցությունը մի շարք ոլորտներում գնալով սերտանում է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին նշեց, որ համագործակցության ոլորտներից համեմատաբար ամենանորը կրթության ոլորտն է:

«Մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի հետ երկկողմ կապերը մի շարք` այդ թվում մշակութային ոլորտներում»,- ասաց Օբոլենսկին: Իսկ դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունների զարգացումն է իրականանում է թե կառավարական, թե խորհրդարանական մակարդակներում:

«1988 թվականից սկսած, երբ մենք մարդասիրական օգնություն տրամադրեցինք Հայաստանին, Շվեյցիարիան մշտապես ակտիվ է եղել ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանային զարգացման ծրագրերում»,- նշեց դեսպանն` ընդգծելով, որնախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում իրականացված ներդրումների ծավալն ավելի մեծ է:

«Սյունիքի մարզում մենք ձեռնամուխ ենք եղել գյուղատնտեսական նախագծերի իրականացմանը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ ձեռնարկում ենք միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան նախապատրաստել Հայաստանը հնարավոր բնական աղետներին դիմակայելուն»,- մանրամասնեց դիվանագետը:

Հայաստանի երիտասարդ երեք հետազոտողների մայիսի 23-ին շնորհվել է Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակ», որն ապահովող ծրագիրը համակարգել է «Լույս» հիմնադրամը:

Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 5-ին:

2009թ. հունվարի 30-ին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Շառլ Ազնավուրը (նստավայրը` Ժնեւ):

Հայերեն English Русский

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում