Երեսուն հազար աշակերտների համար այսօր վերջին անգամ կհնչի դպրոցի զանգը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության 1400 դպրոցներում մայիսի 24-ին կանցկացվի «Վերջին դասը»: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ձեռնարկել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի տոնական միջոցառումները մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցներում անցնեն անվտանգ:Բոլոր ուսումնական հաստատություններին ուղարկված շրջաբերականներով բոլոր տնօրեններին զգուշացվել է, որպեսզի նրանք դպրոցականին վայել կազմակերպեն վերջին զանգը` անմասն մնալով ավելորդ շքեղություններից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`2013 թվականին շուրջ 30 հազար աշակերտներ կավարտեն ավագ դպրոցը, հունիսի 1-ից կսկսվեն ավարտական քննությունները:
Երեւանի քաղաքապետի և ԿԳ նախարարի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Վերջին զանգի» միջոցառում Ազատության հրապարակում, որը կմեկնարկի ժամը 20:00-ին:ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեսյբության էջում տեղադրել է օրվա թեմատիկային համահունչ «Վերջին զանգ» երգը որպես գեղեցիկ նվեր բոլոր շրջանավարտներին: Նախարարն այսօր Կոտայքի մարզի Գառնիի ավագ դպրոցում կմասնակցի «Վերջին դասին»: