Իտալական RAI 3 հեռուստաընկերությունը «Հայաստան. անցյալի ստվերը» ֆիլմ է նկարահանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական RAI 3 հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին: «Հայաստան. անցյալի ստվերը» 16 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, հայկական բազմադարյա պատմության և մշակույթի մասին:«Յուրաքանչյուր տարի ապրիլի24-ին հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են մայրաքաղաք Երևանին նայող բլրի գագաթը` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը և ծաղիկներ դնելու քսաներորդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին: Ավելի քան մեկ միլիոն մարդ է սպանվել կոտորածների ժամանակ: Թուրքիան հրաժարվում է հայերի կոտորածը ցեղասպանությունճանաչել` չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների հարաճուն թվին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշվում է ֆիլմում:

Միաժամանակ ներկայացվում է ներկայիս Հայաստանն իր ամենատարբեր դիմագծերով` առօրյա կենցաղից մինչև տնտեսություն, մշակույթ և քաղաքականություն:

Ֆիմի հեղինակներ Օլիվիերո Բերգամինին և Մարինո Կանչելլարին,Assadakh արաբա-իտալական կենտրոնի արտաքին հարաբերությունների պատասխանատու Թալալ Քրայսի հետ միասինՀայաստանում են եղելապրիլի 22-28-ը` այցելելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Արմենպրես» լրատվական գործակալություն, Սուրբ Էջմիածին, «Վերնիսաժ» տոնավաճառ,Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, «Գաֆեսճէան» ժամանակաից արվեստի կենտրոն, Փարաջանովի թանգարան: Ֆիլմում հատվածներ են ներկայացվում Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարից: Զրուցելով ամենատարբեր զբաղմունքի տեր մարդկանց հետ` ֆիլմի հեղինակները փորձել են հենց հայաստանցիների տեսանկյունից բացահայտել երկիրն ու ժողովրդին:

Բերգամինին և Կանչելլարին այցելել են նաև Խոր Վիրապ, ուր հեղինակը պատմական անդրադարձ է կատարում Հայաստանումքրիստոնեության տարածմանը և թե ինչպես հայերն առաջինը քրիստոնեությունն ընդունեցին որպես պետական կրոն:Ֆիմի ավարտին ներկայացվում է ջահերով երթը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայերեն English Русский

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը