Տարածաշրջանային

«Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի ձայների «կորչելը» ծայրահեղ անհարմար դրության մեջ է դրել Ադրբեջանին. The Times

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի ձայների «կորչելը» ծայրահեղ անհարմար դրության մեջ է դրել Ադրբեջանին. The Times

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ժամանակավորապես մի կողմ են դրել ակտուալ խնդիրները, օրինակ` « 22-ամյա «մարմրող» ղարաբաղյան պատերազմը» եւ ընդգծել, որ կձգտեն համատեղ լուծել «Եվրատեսիլ»-ում ստեղծված ճգնաժամային վիճակը: Այդ պատմությունը Ադրբեջանին դնում է ծայրահեղ անհարմար դրության մեջ: Բաքուն ձգտում է ջերմ հարաբերություններ պահպանել հարեւանի հետ եւ ղարաբաղյան երկարաձգված հակամարտության, ինչպես նաեւ գլոբալ նավթագազային բիզնեսի հարցերում ռուսաստանյան պաշտպանություն փնտրում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է անգլիական The Times թերթը:

Հոդվածագիրը գտնում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չափազանց լուրջ են վերաբերվում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: «Եվրոպական հեռարձակման միությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում ստուգում անցկացնել: Հնարավոր է` Լավրովն անպատասխան չթողնի այդ հայտարարությունը», - նշել է թերթը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով Շվեդիայում անցկացված «Եվրատեսիլ-2013»-ից անմիջապես հետո մեկնել էր Մոսկվա` վերոնշյալ հարցերի շուրջ բանակցելու համար, իր գործընկեր Սերգեյ Լավրովին «հավաստիացրել» է, որ եզրափակիչում հաշվարկների ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային Ադրբեջանի տված ձայները «կորել» են: Գարիպովան մրցույթում զբաղեցրել է 5-րդ տեղը: Սակայն Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ մրցույթի ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանին զրո ձայն է տվել եւ հայտնել, որ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները պաշտոնապես հերքել են ձայների «կորստի» մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում