Տնտեսություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի համար հիմնավորված է համարում 156 դրամ սակագինը

3 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի համար հիմնավորված է համարում 156 դրամ սակագինը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտվել է գազի նոր սակագնի վերաբերյալ ամբողջական վերանայումները, որոնց արդյունքում նախնական որոշում է կայացվել 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի վերանայման մասին հայտը ստացել է մայիսի 14-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով, բնակչության համար նախատեսված սակագնի համար հիմնավորված ենք համարում 156 դրամ սակագինը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ դա միայն գազի գնի թանկացման հետ չէր կապված, եւ իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար: Նա նշեց, որ ատոմակայանի անվտանգության եւ աշխատավարձերի բարձրացման խնդիրներ կան, որոնք նույնպես պատճառ են հանդիսացել դրա համար: «Իհարկե, նաեւ գազի գնի թանկացումն իր ազդեցությունն ունի: Այսօր մեր էլեկտրաէներգիայի 30 տոկոսն ապահովում են ջերմաէլեկտրակայանները, ուստի կարող ենք ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը կապված էր նաեւ գազի գնի թանկացման հետ»,- ասաց նա: Դեռ պարզ չէ, թե որքան կլինի էլեկտրաէներգիայի նոր սակագինը: «Այդ հարցի շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել եւ ամեն ինչ պարզ կլինի միայն դրանց ավարտից հետո: Հիմա միայն կարող եմ ասել, որ կթանկանա մոտավորապես 7-8 դրամով»,- ասաց նա:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում էր ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցողսպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործող սակագինը 132 000դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Հանձնաժողովն սկսել էսպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում