Մխիթարյանը կարեւոր ֆուտբոլիստ է «Շախտյոր»-ի համար. թիմի ավագ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ի ավագ Դարիո Սրնայը «հանքափորների» համարկարեւոր ֆուտբոլիստ է համարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանին:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովchampionat.com-ը, «հանքափորների» ավագն անդրադարձել է Շախտյոր»-«Չերնոմորեց»` Ուկրաինայի գավաթի եզրափակիչ խաղին: «Մխիթարյանը կարեւոր ֆուտբոլիստ է «Շախտյոր»-ի համար: Սովորել ենք, որ նա միշտ գոլեր պետք է խփի: Սակայն այս հանդիպման ժամանակ հաջողությունը նրա հետ չէր: Մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ Ուկրաինայի առաջնությունում լավագույնը մենք ենք»:
Դոնեցկի «Շախտյոր»-ը Կրակովի «Մետալիստ» մարզադշտում Օդեսայի «Չերնոմորեց»-ի դեմ երկրորդ տարին անընմեջ վիճարկում է Ուկրաինայի գավաթը: Գոլերի հեղինակ դարձան Ֆերնանդինյոն, Տեյշերան եւ Թայսոնը: