1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ավարտվեց Կառավարության ծրագրի քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության ծրագիրը հաստատվեց 76 կողմ և 41 դեմ ձայներով:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկում ՀՀ կառավարության նոր ծրագրին:
Մայիսի 20-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը, որով նախատեսվում է սոցիալական խնդիրների համապարփակ լուծում: Այդ ծրագրով նախատեսվում է կենսաթոշակների էական ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապոհովում, դրանց` տեսականում ավելացում, ավանդների փոխհատուցման ծրագրերի շարունակականություն:
Ընդդիմության տարբեր ուժերի ԱԺ ներկայացուցիչներ իրենց ելույթներում ծրագիրը բնորոշել են ոչ իրատեսական երկրի խնդիրների լուծման եւ տնտեսության զարգացման հետագա քայլերում:
parliamentam on livestream.com. Broadcast Live Free