Մշակույթ

Հայաստանի երեք երիտասարդ հետազոտողներ արժանացան Շվեյցիարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակ»-ին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի երեք երիտասարդ հետազոտողներ արժանացան Շվեյցիարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդ երեք հետազոտողների շնորհվել է Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակ»: Մայիսի 23-ին հավաստագրերը հանձնվեցին երիտասարդներին: Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, շնորհավորելով կրթաթոշակառուներին, շնորհակալություն հայտնեց «Լույս» հիմնադրամին ծրագիրը համակարգելու համար:

«Մենք ծրագրում ենք նաեւ նման կրթաթոշակ հատկացնել ասպիրանտական ծրագրեր իրականացնելու համար: Շատ ուրախ եմ, որ ստացված 70 հայտերից 3 կրթաթոշակ հատկացնելու ենք երեք հայ երիտասարդ հետազոտողների»,- ասաց Օբոլենսկին:

Նրա խոսքով` արդեն օգոստոսին կմեկնարկի 2014-2015 թվականի կրթաթոշակների հայտերի ընդունումը Հայաստանի համար:

«Վստահ եմ, որ այս տարի եւս ունենալու ենք հրաշալի եւ պատրաստված հայտային փաթեթներ: Ես ուրախ եմ, որ մեր դեսպանատունը հանդիսանում է Շվեցիարիայի կառավարության կրթաթոշակների դեեսպան»,- հավելեց դեսպանը:

«Շատ շնորհակալ ենք Շվեցիարիայի կառավարությանը` Հայաստանի լավագույն երիտասարդներին եւ գիտնականներին լավագույն համալսարաններում հետազոտական աշխատանք իրականացնելու հնարավորություն տալու համար»,- ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարասլանյանը:

«Գերազանցության կրթաթոշակ»-ին արժանացել են Գոհար Գրիգորյանը, Հասմիկ Օսիպյանը եւ Մարիամ Մնացականյանը:

Գոհար Գրիգորյանը ծնվել է 1989 թվականին Կապան քաղաքում: Գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի պատմության եւ տեսության բաժնի բակալավրիատը եւ մագիստրատուրան: Ներկայում աշխատում է Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող, եւ ուսումնասիրում է հայկական մանրանկարչության զարդարվեստը:2013 թվականից Ֆրեյբուրգի համալսարանի Արվեստաբանության եւ հնագիտության բաժնի Միջնադարյան արվեստի պատմության ամբիոնում կատարելու է հետազոտական աշխատանք:

Հասմիկ Օսիպյանը 2005-2011 թվականներին ստացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակալավրի եւ մագիստրոսի կոչում «Ինֆորմատիկա եւ քոմփյութերային համակարգեր» ամբիոնում: Այս տարիների ընթացքում «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից նրան շնորհվել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերը գերազանցությամբ ավարտելու վկայական:Նա 2013 թ-ի սեպտեմբերից ուսումը կշարունակի Ժնեւի համալսարանում:

Մարիամ Մնացականյանը 1999 թ-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի սննդային գիտությունների բակալավրիատը: 2001-2003 թվականին սովորել է Ֆրանսիայում եւ Հունաստանում: Հեղինակել է 10-ից ավելի գիտական հոդվածներ:Նա նույնպես հետազոտություն կանցկացնի Ժնեւի համալսարանում, այնտեղի պրոֆեսոր Ժան-Լյուք Ուոլֆենդերի հետ համատեղ:

Շվեցիարիայի կառավարությունը ԱՊՀ տարածքի երկրների համար սահմանել է 30 կրթաթոշակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում