Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգվել է մտավորական Հակոբ Միքայելյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հալեպ-Բեյրութ ճանապարհին մայիսի 21-ին առևանգվել է հայ մտավորական, արձակագիր, Հալեպի բարեգործական վարժարանի տնօրեն Հակոբ Միքայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են Բերիո թեմի լրատվական ծառայությունից:

Թեմից նշեցին, որ Միքայելյանն առևանգվել է իսլամիստ ծայրահեղականների «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից, և դեռ հստակ չէ, թե ինչ միջոցներ են ձեռք առնվել նրան վերադարձնելու համար:

Թատերագետ, գրող Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ լավ բարեկամ, իմ ավագ ընկեր, տաղանդավոր արձակագիր, դերասան և բեմադրիչ, արաբական կինոաշխարհում մեծ ճանաչում վայելող Հակոբ Միքայելյանն առևանգվել է... Անցած տարի հալեպյան իրադարձությունների շրջանում Երևան եկավ, մի շրջան ապրեց այստեղ, դստեր տանը, սակայն նորից Հալեպ վերադարձավ` ասելով, որ հայ մանչերուն դասեր պիտի տա, պիտի մասնակցի պաշարված քաղաքում մնացած հայերին աջակցություն կազմակերպելու գործին...

Խնդրեցինք, համոզեցինք, բայց չմնաց, որովհետև ազնվագույն մտավորականն ուզեց լինել բոլորի հետ, իր սիրելի համաքաղաքացիների, իր աշակերտների, իր«Պետրոս Ադամյան»թատերախմբի հետ... Հիմա հոգիս տագնապած է, սիրտս` մթագնած»:

Բերիո թեմից հայտնում են նաեւ, որ Հալեպում իրավիճակն անփոփոխ է:

2011 թվականի մարտից մինչ օրս Սիրիայի իշխանությունների և ըննդդիմության հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 70 հազար մարդ: Սիրիայի զինված ընդդիմության գերակշռող մասը աշխարհի 29 երկրների ներկայացուցիչներ են:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ է հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ:

Հայերեն English Русский

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով