Կառավարությունը հաստատեց կարկտահարությունից տուժած գյուղացիների օժանդակության ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի շարք ուղղություններով օժանադակություն կցուցաբերերի Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած համայնքների գյուղացիական տնտեսություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց այդ ուղղությամբ ներկայացված համապատասխան ծրագրին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարությունն իր վրա է վերցնելու կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչների հողի հարկի և ջրի վարձավճարները: Մասնավորապես` 100 տոկոսով տուժած 22 համայնքների պարագայում գործադիրն ամբողջությամբ կփոխհատուցի, իսկ մասամբ տուժած համայնքների պարագայում փոխհատուցումը կլինի մասնակիորեն: Հողի հարկի փոխհատուցման համար գործադիրը կհատկացնի 200 մլն, իսկ ջրի վարձավճարի համար` 530 մլն դրամ:

«Եթե մենք գյուղացիներին օգնում ենք, որպեսզի նրանք ոտքի կանգնեն, ապա անհրաժեշտ է, որ գյուղացիները վստահ լինեն` ապագայում պաշտպանված կլինեն կարկտահարությունից: Հակակարկտային կայաններն, իհարկե, հարյուր տոկոսով չեն երաշխավորում ռիսկերը, բայց 60 տոկոսով դրանք արդյունավետ են: Որպեսզի ռիսկերը նվազեցնենք, անհրաժեշտ է Արմավիրի մարզում կառուցել երկրորդ պաշտպանողական շերտը: Կհատկացվի 350 մլն դրամ` մարզում լրացուցիչ 50 հակակարկտային կայան կառուցելու համար, որը կաշխատի միասնական համակարգով»,- տեղեկացրեց վարչապետը:

Այն համայնքները, որոնք ներկայում ունեն սեփական հակակարկտային կայաններ, դրանք ևս կմիանան արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կառավարվող միասնական ցանցին:

Անդրադառնալով գյուղացիների վարկային պարտավորություններին` վարչապետը նշեց, որ բոլոր տնտեսությունների հետ լինելու է անհատական աշխատանք, որովհետև վարկերի ծավալները և ժամկետները տարբեր են. բոլորին օգնություն է տրամադրվելու` անհատական բանակցությունների միջոցով: «Մենք խոստացել ենք, որ գյուղացիների արտարժութային վարկերը կփոխարկենք դրամայինի: Դրա համար Կենտրոնական բանկին կտրամադրենք դրամական միջոցներ»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Արմավիրի մարզի պատգամավորների նախաձեռնությամբ կբացվի հիմնադրամ և մասնավոր անձիք գումարներ կփոխանցեն, որպեսզի առավել անապահով տնտեսություններին հատկացվեն միջոցներ:

Կառավարության անդամները ևս իրենց մասնակցությունը կունենան այս հիմնադրամի հավաքագրումներին:

Մայիսի 22-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության անդամներն այցելել են ամսվա սկզբին կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզ, հանդիպել համայնքների ղեկավարներին ու գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին, վերջիններիս հետ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները:

Հայերեն English

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով