Հենրիխ Մխիթարյանը հեշտ չի համարել «Չերնոմորեց»-ի դեմ տարած հաղթանակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ուկրաինայի գավաթի եզրափակիչ խաղի մասին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «հանքափորների» պաշտոնական կայքի հետ զրույցում Մխիթարյանը մասնավորապես նշել է, որ սարսափելի բան չկա, որ գոլ չի խփել, կարեւորը թիմը հաղթել է: ««Չերնոմորեց»-ն առաջին կեսում շատ ուժեղ էր խաղում: Խաղակեսի ավարտին մեզ հաջողվեց խոցելի օղակ գտնել նրանց պաշտպանության մեջ: Մենք քիչ ենք հեշտ հաղթանակներ տանում: Գուցե տպավորություն կա, թե հեշտ էր հաղթել, բայց դա այդպես չէ»,- նշել է Մխիթարյանը:
Ուկրաինայի գավաթի եզրափակչում Դոնեցկի «Շախտյոր»-ը մրցեց Օդեսայի «Չերնոմորեց»-ի դեմ: «Հանքափորներին» հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասըեւ 9-րդ անգամ դառնալ Ուկրաինայի գավաթակիր: